321 տանկ

9-րդ պաշտպանական շրջանի 117-րդ մարտական դիրքի վերագրավման գործողություն

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամին հայ-ադրբեջանական արցախյան ռազմաճակատի հարավային և հյուսիսային ուղղություններով անցավ մեծաքանակ ուժերով բացահայտ հարձակման։ Նոր թափով վերսկսված պատերազմի առաջին իսկ ժամերին   հայկական կողմը կանգնեց բարդ խնդրի առաջ, այն է՝ կանխել թշնամու հարձակումը և անցնել հակահարձակման։

Առավել բարդ էր դրությունը ռազմաճակատի հարավային՝ 9-րդ պաշտպանական շրջանն ընդգրկող հատվածում, որտեղ գիշերային հանկարծակի հարձակման արդյունքում թշնամուն հաջողվել էր գրավել հայկական կողմին պատկանող մի քանի մարտական դիրք, ներառյալ՝ Վարազաթումբ (Լալա Իլահի) բարձունքի վրա գտնվող 112 մարտական դիրքը։

Ապրիլի 2-ի առավոտյանՎարանդայում (Ֆիզուլի)տեղակայված ՊԲ 23524 տանկային զորամասը մարտական առաջադրանք է ստանումօգնություն ուղարկելու ռազմաճակատի մեխակավանյան (Ջաբրայիլ) հատված՝ նպատակ ունենալով կասեցնել թշնամու առաջխաղացումը հայկական բնագծերի խորքը:

Վարանդայից հարավարևելյան առաջնագիծ հասած տանկերից էր նաև 321-րդ տանկըհրամանատար՝ Բենիամին (Մոնթե) Եղոյան, նշանառու-օպերատոր՝ Վլադիմիր Ալիխանյան, մեխանիկ-վարորդ՝ Տիգրան Աբգարյան։ Վերջիններիս հաջողվում է վերագրավել նախընթաց գիշերը թշնամու գրաված 117-րդ մարտական դիրքը՝ խոցելով թշնամու 2 տանկ և ըստ ականատեսների՝ տապալելովդիրքի ավերակների վրա թշնամու տեղադրած ադրբեջանական դրոշը։ Վերադառնալով ելման դիրքերը՝ հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին, նորից առաջ շարժվելով նույն դիրքի ուղղությամբ, 321-րդ տանկի անձնակազմին հաջողվում է խոցել թշնամական ևս 1 տանկ և 1 ՀՄՄ։Թե՛ ապրիլի 2-ին, թե՛ ապրիլի 3-ինհերոս տանկիստներին հաջողվում է հետ վերցնել 117-րդ մարտական դիրքը և թշնամական տանկերի և հակատանկային միջոցների շրջափակումից խուսափելով՝ հետ վերադառնալ ելման դիրքեր։ 321-րդ տանկը միակն է ապրիլյան պատերազմում, որ մասնակցել է տանկային դուելի՝ տանկով խոցելով թշնամական տանկեր։

Ապրիլի 3-ին՝ արդեն մարտական առաջադրանքի կատարումից հետ վերադառնալիս, թշնամու արձակած հակատանկային կառավարվող հրթիռի հարվածից խոցվում է մեր տանկը։ Ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանի հրամանատարությամբ շարքայիններ Վլադիմիր Ալիխանյանի և Տիգրան Աբգարյանի մղած մարտը սերունդներին ի պահ կմնա՝ որպես առաջադրված մարտական խնդիրը բարեխղճորեն կատարելու և հայրենիքի սահմանների անառիկության համար սեփական կյանքը չխնայելու անփոխարինելի օրինակ։

Մարտական գործողությունը պատկերող տեսանյութ՝

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn