«Ապրիլյան պատերազմ 2016» կայքը նվիրված է 2016 թ. ապրիլյան պատերազմին, տեղի ունեցած մարտական գործողություններին, զոհված հերոսներին, հայ-ադրբեջանական պատերազմի ներկա փուլին։

Կայքում

  • ներկայացված են պատերազմի ներկա փուլի մարտիրոսված հերոսների կյանքն ու սխրանքի պատմությունը,
  • լուսաբանված են պատերազմի ներկա փուլի ընթացքը, դրա հարուցիչներն ու հաղթահարման հնարավոր տարբերակները,
  • առաջնագծում զինծառայողների հերոսության ներկայացման համաշարում պարզաբանված է պատերազմական պայմաններում թիկունքի և առհասարակ քաղաքացիական բնակչության դերակատարությունը՝ հանուն հաղթանակի մոտեցման,
  • թե՛ հայկական, թե՛ օտարերկրյա լսարանի համար ներկայացված են վերլուծական բնույթի նյութ-տեղեկագրեր՝ հոդվածներ, հարցազրույցներ, ժամանակագրություն, որոնք լույս են սփռում հայ-ադրբեջանական հակամարտության և պատերազմի ներկա փուլի և Հայաստանի ռազմավարական մտահոգությունների վրա։

 

«Ապրիլյան պատերազմ 2016» կայքի գաղափարը ծնունդ է առել 2016 թ. մայիսին: Գաղափարն իրականացվել է ««Արմսես» գիտակրթական կենտրոն»  հասարակական կազմակերպության և Երևանի պետական համալսարանի Ռազմավարական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիայի աշխատանքային թիմի համատեղ ջանքերով։ 

                                                                 

Կայքի բովանդակային հագեցումն իրականացվել է ««Արմսես» գիտակրթական կենտրոն» ՀԿ-ի կողմից 2016 թ.-ին ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում կյանքի կոչված ծրագրի շրջանակներում։

                                                                                             

Կայքի ստեղծման, տեխնիկական կահավորման և անվտանգության ապահովման աշխատանքներն անհատույց կերպով իրականացվում են «Լոկատոր» ՓԲԸ կողմից։ 

                                                                                

Ցուցաբերված աջակցության համար կայքի հեղինակային խումբը շնորհակալություն է հայտնում ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ հանձինս Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի, Սպառազինության և ռազմական տեխնիկայի  վարչությունների և 75937 զորամասի հրամանատարական կազմի, Արցախի Պաշտպանության բանակին՝ հանձինս 59703, 33651, 49971, 23524, 38401 զորամասերի հրամանատարական կազմի, Երևանի պետական համալսարանի կառավարիչ-ռեկտոր Արամ Սիմոնյանին և նույն համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետին։

 

Կայքի կայացման գործում իրենց ներդրումն են ունեցել

  • Ալվինա Աղաբաբյան՝ գաղափարի հեղինակ, ծրագրի ղեկավար, կայքի խմբագիր
  • Էդգար Էլբակյան՝ գաղափարի հեղինակ, գլխավոր փորձագետ, կայքի պատասխանատու
  • Արծրուն Հովհաննիսյան՝ փորձագետ-խորհրդատու
  • Դավիթ Ջամալյան՝ փորձագետ-խորհրդատու
  • Վլադիմիր Պողոսյան՝ հեղինակ-վերլուծաբան
  • Նունե Խաչատրյան՝ հեղինակ-ակնարկագիր, կայքի աշխատակից
  • Մանե Գևորգյան՝ հեղինակ-ակնարկագիր
  • Աննա Բաբայան՝ հեղինակ-ակնարկագիր
  • Սուսաննա Գրիգորյան՝ հեղինակ-ակնարկագիր
  • Սևակ Հակոբյան՝ հեղինակ-ակնարկագիր
  • Աննա Գարեգինյան՝ հեղինակ-ակնարկագիր
  • Աննա Կարապետյան՝ հեղինակ-ակնարկագիր
  • Սիրանուշ Հայրապետյան՝ հեղինակ-ակնարկագիր
  • Լաուրա Մարտիրոսյան՝ հեղինակ-ակնարկագիր
  • Լուսինե Հակոբյան՝ հեղինակ-ակնարկագիր
  • Վահագն Մխոյան՝ փորձագետ-խորհրդատու
  • Սերոբ Բազիկյան՝ փորձագետ-խորհրդատու
  • Անգելինա Գաբրիելյան՝ փորձագետ-խորհրդատու
  • Կարեն Վրթանեսյան՝ փորձագետ-խորհրդատու
  • Անուշ Ղազարյան՝ թարգմանիչ
  • Էրիկ Դավթյան՝ թարգմանիչ
  • Էմիլ Սանամյան՝ թարգմանիչ
  • Պարույր Հովակիմյան՝ կայքի տեխնիկական պատասխանատու
  • Սասուն Դանիելյան՝ խորհրդատու-լուսանկարիչ
  • Վահագն Ռափյան՝ խորհրդատու