Արմեն Գասպարյան

 

ԱՐՄԵՆ ԿԱՌԼԵՆԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ
03.02.1974 – 06.04.2016
Կոչումը՝ պահեստազորի ավագ լեյտենանտ

Ծնվել է Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում:

1981-1989 թթ. սովորել է Շինուհայրի միջնակարգ դպրոցում:

1989 թ. տեղափոխվել է Կապան, ընդունվել
Կապան
շինարարական տեխնիկումը:

1991 թ. անդամագրվել է Կապանի «Մեծն Գարեգին
Նժդեհ»
ջոկատին և նրա կազմում Կապանի, Գորիսի և
Արցախի
սահմանամերձ շրջաններում կատարել մարտական
հատուկ առաջադրանքներ: 1991 թ. ջոկատով
մեկնել է
Արցախ և մինչև 1992 թ. մարտ ամիսը մասնակցել

Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Կիչան գյուղերի
ազատագրական մարտերին: 1992 թ. մարտին ստացած
բեկորային վնասվածքի պատճառով վերադարձել է Կապան:
Ապաքինվելուց հետո Կապանի երկրապահ կամավորական
ջոկատի կազմում մասնակցել է Կապանի սահմանամերձ
գյուղերի, ինչպես նաև Զանգելանի (Կովսական), Ղուբաթլուի
(Որոտան) և Լաչինի (Բերձոր) ազատագրական մարտերին:

1993-1994 թթ. պարտադիր զինվորական ծառայություն
է
անցել ՊՆ N զորամասում, որի կազմում մասնակցել
է
ռազմաճակատի հարավարևելյան ուղղության
հակաօդային պաշտպանությանը:

1999-2008 թթ. պայմանագրային զինվորական
ծառայություն է անցել ՊՆ N զորամասում՝ զբաղեցնելով
տարբեր պաշտոններ: 2009 թ. զորամասի

ցուցակներում գրանցվել է որպես պատվավոր զինվոր:

2002 թ. ստացել է ենթասպայի, 2005 թ.-ին՝ լեյտենանտի,
իսկ 2007 թ․-ին՝ ավագ լեյտենանտի կոչում:

2008 թ. առողջական վիճակի պատճառով զորացրվել է պահեստազոր:

Պայմանագրային ծառայության ընթացքում և դրանից
հետո պարգևատրվել է ՀՀ ՊՆ «1992-1994 թթ.
մարտական
գործողությունների մասնակից» կրծքանշանով (1998),

«Երկրապահ կամավորականների միություն» հկ-ի
«Հայաստանի երկրապահ» հուշամեդալով (2005),
ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով (2006),
«97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադ»-ի
15-ամյակի կրծքանշանով (2008), ՀՀ ՊՆ «ՀՀ
Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով
(2012),
ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալով (2013)
և «Մայրություն» հկ-ի «Մայրական երախտագիտություն
Արցախի քաջորդիներին» հուշամեդալով (2014):

2008-2012 թթ. եղել է Կապան քաղաքի ավագանու անդամ:

2010-2016 թթ. աշխատել է ««Զանգեզուր»
կենսոլորտային համալիր»
ՊՈԱԿ-ում:

2016 թ. ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ
լայնամասշտաբ մարտական գործողությունների
վերսկսման
պատճառով ապրիլի 3-ին Կապանի
Երկրապահ
կամավորականների ջոկատի կազմում
մեկնել է
Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ:

Զոհվել է 2016 թ. ապրիլի 6-ին 6-րդ ՊՇ-ում
մարտական առաջադրանք կատարելիս:
Ամուսնացած էր, ունի 2 զավակ:

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ»
2-րդ աստիճանի շքանշանով և ԱՀ «Արիության
համար» մեդալով, ՊՆ N զորամասի
ցուցակներում
գրանցվել է որպես հավերժ զինվոր: