Քյարամ Սլոյան

 

ՔՅԱՐԱՄ ՔԱԼԱՇԻ ՍԼՈՅԱՆ Քյարամ Սլոյան
27.04.1996 – 02.04.2016
Կոչումը՝ շարքային

Ծնվել է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում։
2003-2011 թթ սովորել է Արտաշավանի
միջնակարգ դպրոցում։
2014 թ. հունիսի 10-ին զորակոչվել է Բանակ։
Ծառայել է ՊԲ N զորամասում որպես
հրաձգային ջոկի գնդացրորդ։
Զոհվել է 2016 թ. ապրիլի 2-ին 5-րդ ՊՇ
116 մարտական դիրքի պաշտպանության ժամանակ
համածառայակիցներ կապիտան Արմենակ Ուրֆանյանի,
կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի,
շարքային Անդրանիկ Զոհրաբյանի հետ միասին։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ»
1-ին աստիճանի շքանշանով, Արցախի
«Մարտական ծառայություն» մեդալով, «Ղարաբաղյան
պատերազմի վետերանների միություն» հկ-ի
«Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով,
«Երկրապահ կամավորականների միություն» հկ-ի պատվոգրով։