Սուրեն Մելքումյան

 

ՍՈՒՐԵՆ ԳՐԻՇԱՅԻ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
10.10.1979 – 02.04.2016
Կոչումը՝ մայոր

Ծնվել է Հադրութի շրջանի Տումի գյուղում։
1987-1997 թթ. սովորել է Տումիի միջնակարգ դպրոցում։
1997-2001 թթ. սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան
ռազմական համալսարանում։
Համալսարանն ավարտելուց հետո՝ նույն թվականին,
լեյտենանտի կոչումով նշանակվել է
կապի դասակի հրամանատար ՊԲ N զորամասում։
2003 թ. ավագ լեյտենանտի կոչումով նշանակվել է
ՊԲ N զորամասում կապի վաշտի հրամանատար:
2006 թ. ստացել է կապիտանի կոչում:
2010 թ. նշանակվել է ՊԲ N զորամասում
հրետանային դիվիզիոնի կապի պետ,
2013-ին՝ նյութաապահովման վաշտի հրամանատար:
2014 թ. ավարտին նշանակվել է 9-րդ ՊՇ N զորամասի
վառելիքաքսուքային նյութերի (ՎՔՆ) ծառայության պետ
։
2015 թ-ի հունվարին ստանացել է մայորի կոչում։
Ծառայության ընթացքում պարգևատրվել է ՀՀ ԶՈՒ
«ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով (2011 թ
),
«Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի (2013 թ
) և
«Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի (2014 թ
) մեդալներով:
Զոհվել է 2016 թ ապրիլի 2-ին՝ մարտական գործողությունների
ժամանակ 9-րդ ՊՇ 112 մարտական դիրքը (Վարազաթումբ/Լալա Իլահի)
պաշտպանելիս համածառայակից սպաներ փոխգնդապետներ
Ալեքսան Առաքելյանի, Ռոման Պողոսյանի, Օնիկ Գրիգորյանի,
ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանի հետ միասին։
Նույն դիրքում են զոհվել նաև դիրքապահ զինծառայողներ
սերժանտներ
Ադամ Սահակյանը, Կարեն Ներսիսյանը,
կրտսեր սերժանտ Սաշա Գալստյանը, շարքայիններ
Ժորա Եսայանը, Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը,
Բարիս ՕզմանյանըԱնդրանիկ Գրիգորյանը։
Ամուսնացած էր, ունի 4 որդի։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ»  1-ին աստիճանի
շքանշանով, Արցախի
«Մարտական ծառայություն» մեդալով,
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հկ-ի
«Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով,  «Ֆիդայիներ»
հայրենասիրական-բարեգործական հկ-ի «Ֆիդայիներ» շքանշանով: