Տիգրան Աբգարյան

 

 

ՏԻԳՐԱՆ ԱՐԱՄԻ ԱԲԳԱՐՅԱՆ
14.10.1996 – 03.04.2016
Կոչումը` շարքային

Ծնվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։
2003-2011 թթ սովորել է Գյումրու №4 միջնակարգ դպրոցում։ 
2011-2014 թթ սովորել է Գյումրու №1 արհեստագործական
պետական ուսումնարանում՝ ստանալով
խոհարարի մասնագիտություն։ 

2015 թ հունվարի 12-ին զորակոչվել է Բանակ։
Ծառայել է ՊՆ N զորամասում, ապա ՊԲ N զորամասում
որպես տանկային դասակի մեխանիկ-վարորդ։

Ծառայության ընթացքում արժանացել է ՀՀ ԶՈՒ
«Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն
զինվոր-մարզիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշանների։

Զոհվել է 2016 թ. ապրիլի 3-ին՝ 9-րդ ՊՇ 117-րդ
մարտական դիրքի վերագրավման փորձի ժամանակ,
տանկի հրամանատար ավագ լեյտենանտ
Բենիամին Եղոյանի և շարքային
Վլադիմիր Ալիխանյանի հետ միասին։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ»
1-ին աստիճանի շքանշանով, Արցախի
«Մարտական ծառայություն» մեդալով։