ՎԻԿՏՈՐ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՅՈՒԶԻԽՈՎԻՉ
10.04.1997 – 02.04.2016
Կոչումը՝ շարքային
Ծնվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում:
2003-2010 թթ. սովորել է Գյումրու №3 միջնակարգ դպրոցում:
2006-2015 թթ. զբաղվել է բռնցքամարտով, եղել «Հայաստան»
մարզական հասարակական կազմակերպության Գյումրու
մասնաճյուղի բռնցքամարտի մարզադպրոցի սան:
2010-2015 թթ. սովորել է Գյումրու օլիմպիական հերթափոխի
պետական մարզական քոլեջում:
2008-2013 թթ. մասնակցել է մարզային և հանրապետական
13 առաջնությունների՝ դրանցից 10-ում գրավելով 1-ին տեղը։
2011 թ. դարձել է ՌԴ Գրոզնի քաղաքում կայացած բռնցքամարտի
Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոն (մինչև
62 կգ քաշային կարգում): 2011 թ. եղել է բռնցքամարտի ՀՀ պատանեկան
առաջնության ոսկե մեդալակիր, 2012-2013 թթ.-ին՝ արծաթե մեդալակիր:
2014 թ. սովորել և ավարտել է «FES house» նորագույն կրթության
միջազգային կենտրոնի համակարգչային դասընթացները:
2015 թ․ հուլիսի 7-ին զորակոչվել է Բանակ։ Ծառայել է ՊԲ N զորամասում,
ապա ՊԲ N զորամասում որպես ավագ հետախույզ-գնդացրորդ: Ծառայության
ընթացքում արժանացել է ՊԲ պատվոգրի՝ սպորտ-մասսայական
միջոցառման ժամանակ ցուցաբերած բարձր ակտիվության համար:
Զոհվել է 2016 թ. ապրիլի 2-ին 6-րդ ՊՇ 170 մարտական դիրքի
պաշտպանության ժամանակ համածառայակիցներ ավագ լեյտենանտ
Մերուժան Ստեփանյանի, շարքայիններ Աղասի Ասատրյանի և
Ռաֆիկ Հակոբյանի հետ միասին:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի
շքանշանով, ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով,
ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով, «Ղարաբաղյան պատերազմի
վետերանների միություն» հկ-ի «Հայրենիքի պաշտպանության համար»
մեդալով, «Երկրապահ կամավորականների միություն» հկ-ի «Հայաստանի
երկրապահ» հուշամեդալով, ԼՂՀ Մատաղիսի պաշտպանության համար
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հկ-ի ԼՂՀ Մատաղիսի
պաշտպանության համար «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով և
«Առաջին գունդ» հայրենասիրական հկ-ի «Առաջին գունդ» մեդալով: