«Ապրիլյան պատերազմ 2016» կայքը նվիրված է 2016 թ. ապրիլյան պատերազմին, տեղի ունեցած մարտական գործողություններին, զոհված հերոսներին, հայ-ադրբեջանական պատերազմի ներկա փուլին:
Կայքում.
- ներկայացված են պատերազմի ներկա փուլի մարտիրոսված հերոսների կյանքն ու սխրանքի պատմությունը,
- լուսաբանված են պատերազմի ներկա փուլի ընթացքը, դրա հարուցիչներն ու հաղթահարման հնարավոր տարբերակները,
- առաջնագծում զինծառայողների հերոսության ներկայացման համաշարում պարզաբանված է պատերազմական պայմաններում թիկունքի և առհասարակ քաղաքացիական բնակչության դերակատարությունը՝ հանուն հաղթանակի մոտեցման,
- թե՛ հայկական, թե՛ օտարերկրյա լսարանի համար ներկայացված են վերլուծական բնույթի նյութ-տեղեկագրեր՝ հոդվածներ, հարցազրույցներ, ժամանակագրություն, որոնք լույս են սփռում հայ-ադրբեջանական հակամարտության և պատերազմի ներկա փուլի և Հայաստանի ռազմավարական մտահոգությունների վրա։
«Ապրիլյան պատերազմ 2016» կայքի գաղափարը ծնունդ է առել 2016 թ. մայիսին: Գաղափարն իրականացվել է ««Արմսես» գիտակրթական կենտրոն» հասարակական կազմակերպության և Երևանի պետական համալսարանի Ռազմավարական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիայի աշխատանքային թիմի համատեղ ջանքերով։
Կայքի բովանդակային հագեցումն իրականացվել է ««Արմսես» գիտակրթական կենտրոն» ՀԿ-ի կողմից 2016 թ.-ին ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում կյանքի կոչված ծրագրի շրջանակներում։
Կայքի ստեղծման, տեխնիկական կահավորման և անվտանգության ապահովման աշխատանքներն անհատույց կերպով իրականացվում են «Լոկատոր» ՓԲԸ կողմից։
Ցուցաբերված աջակցության համար կայքի հեղինակային խումբը շնորհակալություն է հայտնում ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ հանձինս Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի, Սպառազինության և ռազմական տեխնիկայի վարչությունների և 75937 զորամասի հրամանատարական կազմի, Արցախի Պաշտպանության բանակին՝ հանձինս 59703, 33651, 49971, 23524, 38401 զորամասերի հրամանատարական կազմի, Երևանի պետական համալսարանի կառավարիչ-ռեկտոր Արամ Սիմոնյանին և նույն համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետին։
Կայքի կայացման գործում իրենց ներդրումն են ունեցել
- Ալվինա Աղաբաբյան՝ գաղափարի հեղինակ, նախագծի ղեկավար, կայքի խմբագիր
- Էդգար Էլբակյան՝ գաղափարի հեղինակ, գլխավոր փորձագետ, կայքի պատասխանատու
- Վահրամ Միրաքյան – փորձագետ-խորհրդատու, կայքի աշխատակից
- Արծրուն Հովհաննիսյան՝ փորձագետ-խորհրդատու
- Դավիթ Ջամալյան՝ փորձագետ-խորհրդատու
- Վլադիմիր Պողոսյան՝ հեղինակ-վերլուծաբան
- Նունե Խաչատրյան՝ հեղինակ-ակնարկագիր, կայքի աշխատակից
- Մանե Գևորգյան՝ հեղինակ-ակնարկագիր
- Աննա Բաբայան՝ հեղինակ-ակնարկագիր
- Սուսաննա Գրիգորյան՝ հեղինակ-ակնարկագիր
- Սևակ Հակոբյան՝ հեղինակ-ակնարկագիր
- Աննա Գարեգինյան՝ հեղինակ-ակնարկագիր
- Աննա Կարապետյան՝ հեղինակ-ակնարկագիր
- Սիրանուշ Հայրապետյան՝ հեղինակ-ակնարկագիր
- Լաուրա Մարտիրոսյան՝ հեղինակ-ակնարկագիր
- Լուսինե Հակոբյան՝ հեղինակ-ակնարկագիր
- Վահագն Մխոյան՝ փորձագետ-խորհրդատու
- Սերոբ Բազիկյան՝ փորձագետ-խորհրդատու
- Անգելինա Գաբրիելյան՝ փորձագետ-խորհրդատու
- Կարեն Վրթանեսյան՝ փորձագետ-խորհրդատու
- Անուշ Ղազարյան՝ թարգմանիչ
- Էրիկ Դավթյան՝ թարգմանիչ
- Էմիլ Սանամյան՝ թարգմանիչ
- Պարույր Հովակիմյան՝ կայքի տեխնիկական պատասխանատու
- Սասուն Դանիելյան՝ խորհրդատու-լուսանկարիչ
- Վահագն Ռափյան՝ խորհրդատու